top of page

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

Sep 13
1 min read


4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը:

Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«4 տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, օկուպացրեց հսկայական տարածքներ, իսկ այդ գործողության հետևանքով հայկական կողմը 224 զոհ ունեցավ։

Ադրբեջանն այս պահին էլ շարունակում է օգտագործել իր՝ ՀՀ տարածքներում բարենպաստ դիրքեր դուրս գալու, ռազմավարական կարևորության ունեցող դիրքերում գտնվելու հանգամանքը՝ ճնշում գործադրելով և իրավիճակ թելադրելով բանակցային գործընթացում:

Թեև ՀՀ գործող իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումն ու դրա բերած դառը հետևանքները, դրանից պատկերը չի փոխվում:

Հավերժ փառք ու խոնարհում այդ մարտերի ընթացքում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին»։ 

 
 
1/2388
bottom of page