Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամшրտության կարգավորման ուղիներ գտնելու համար
Sep 8
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այն տևել է ավելի քան մեկ ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար։
«Ամերիկացի ներկայացուցիչների այցի արդյունքները դրական են գնահատվել։ Աշխատանքը կշարունակվի։ Զրույցը կենտրոնացած էր ուկրաինական կարգավորման վրա»,-նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։



















