Ադրբեջաներեն սովորելու նոր հնարավորություն․ երեք ինքնուսույց դասագիրք և ուսումնական հարթակ
- Jul 20
- 1 min read

Իրավագետ Հովիկ Եղիազարյանը ներկայացրել է իր հեղինակած ադրբեջաներեն 1, ադրբեջաներեն 2 և ադրբեջաներեն 3 դասագրքերը։
«Այս դասագրքերը հանդիսանում են ինքնուսույց։ Դասագրքերը նախատեսված են ադրբեջաներենով հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար և կարող է նաև օգտագործվել հանրակրթական ավագ դպրոցներում։ Ընդհանուր երեք գրքերում լիարժեք մատուցվում է ժամանակակից ադրբեջաներենի հիմնական հնչյունաբանական առանձնահատկությունները, հիմնական քերականությունը, բառապաշարը։ Դասագրքերում ներկայացված են վարժություններ, երկխոսություններ, տեքստեր և բառարաններ»,- նշել է նա։
Adrbejaneren.com կայքում կարող եք գտնել դասագրքերը։ Այս կայքը ստեղծվել է ադրբեջաներեն լեզվի ուսումնառությունը դարձնելու ավելի մատչելի, արդյունավետ և հետաքրքիր։ Այստեղ կգտնեք ուսումնական գրքեր, քերականական նյութեր, հարուստ բառապաշար, գործնական վարժություններ և բազմաթիվ այլ օգտակար ռեսուրսներ՝ նախատեսված ինչպես սկսնակների, այնպես էլ առաջադեմ սովորողների համար։



















