top of page

Ո՞րն է ԱՄՆ փոխնախագահի` Երևան և Բաքու այցի պատճառը

  • Arnold Gevorgyan
  • 3 minutes ago
  • 1 min read


ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Այս մասին հայտարարեց Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ Վենսի այցը թույլ կտա ամրապնդել խաղաղությանը միտված նախաձեռնությունները և առաջ կմղի «TRIPP ուղին»։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը հիշեցրեց Դավոսում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացավ Թրամփի, Ալիևի և Զելենսկու միջև՝ առանձին-առանձին։

«Սա յուրահատուկ երևույթ էր, որովհետև աշխարհի այդքան ղեկավարների մեջ Թրամփը ընտրել է 2 ղեկավարի։ Զելենսկու հետ հանդիպումը հասկանալի էր, բայց Ալիևի հետ հանդիպումն անակնկալ էր, որովհետև բոլոր փորձագիտական վերլուծական կենտրոններում փորձում էին հասկանալ, թե ո՞րն է մոտիվացիան առանձին հանդիպում ունենալ Ալիևի հետ։ Դրանից հետո պարզ չնշվեց՝ ո՛չ հանդիպման օրակարգը, ո՛չ բովանդակությունը»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Դոնալդ Թրամփը շտապում է մինչև Ուկրաինայի հետ հաշտության պայմանագիր կնքելը նաև խորհրդային տարածաշրջանում ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնք Միացյալ նահանգները ձեռնարկել է։

Թե ինչո՞ւ է շտապում Թրամփը, Քեռյանը նշեց՝ ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ Վլադիմիր Պուտինն առաջին հերթին նպատակ ունի վերականգնել ռուսական ազդեցությունը հետխորհրդային ողջ տարածքում և Ուկրիանայի պատերազմն ավարտելուց հետո հատ-հատ անդրադառնալու է բոլոր տարածքներին։

«Վենսը գալիս է Երևան և Բաքու, որովհետև մինչև այս ամենը պետք է ամրագրեն կոնկրետ պայմանագրերով, կոնկրետ գործողություններով, կոնկրետ ճանապարհների կառուցմամբ նաև Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա նոր համաձայնություններ կկնքվեն»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։

 
 
1/1950
bottom of page