ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիuտիկ hրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
- 9 hours ago
- 1 min read

ԿԺԴՀ-ի կողմից արձակված, ենթադրաբար, բալիստիկ հրթիռն արդեն ընկել է։ Այդ մասին ասված է Ճապոնիայի Առափնյա պահպանության ծառայության հաղորդագրության մեջ, որը ստացվել է ՏԱՍՍ-ի տնօրինության տակ։
Ընդ որում, ճապոնական հասարակական հեռուստատեսության կառավարական աղբյուրների տվյալներով՝ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում։
Ճապոնիայի Առափնյա պահպանության ծառայությունում կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռի բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց և անհապաղ կապ հաստատել ճապոնական իշխանությունների հետ:
Տարածաշրջանում գտնվող նավերի համար որևէ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։



















