Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ, քաղաքացու են բերման ենթարկել
- 10 hours ago
- 1 min read

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանների բնակիչները՝ պահանջելով վթարային շենքերից իրենց դուրս բերել և ապահովել բնակարաններով։
Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:



















