top of page

Խաղաղությունը գրել են դոշներին, յալանչու նման ընկել են փողոցները. Էդգար Ղազարյան

  • 4 days ago
  • 1 min read


«Խաղաղություն են խոստանում մարդիկ, ովքեր միայն պատերազմներ են բերել։ Խաղաղություն բերողը նախ ինքը պետք է խաղաղ լինի։ Նրա ամեն մի խոսքը կոնֆլիկտ, ամեն հանդիպումը հակամարտություն, խաղաղություն բերողի տանը պետք է խաղաղ լինի»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Նա ընդգծեց՝ խաղաղություն բերողի երկրում պետք է խաղաղություն լինի, բոլորին դարձրել են իրար թշնամի, հանել են մեկը մյուսի դեմ։

«Խաղաղությունը գրել են դոշներին,  յալանչու նման ընկել են փողոցները, ման են գալիս։ Բացի իրենց շապիկներից ուրիշ որտե՞ղ է գրած այդ խաղաղության մասին, ոչ մի միջազգային փաստաթղում դրա մասին ոչինչ չկա»,-ասաց Էդգար Ղազայանը։

 
 
bottom of page