top of page

ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԵՂԲՈՐԸ

Feb 11
1 min read


Այսօր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, դատարանի բակից ձերբակալել են նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով եւս մեղադրյալ է։



ՔԿ-ից մեզ փոխանցում են.

 «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է»:


Նրանց փաստաբան Գայանե Պապոյանն էլ ասաց` գնում են Քննչական կոմիտե. «Առնչություն չունի այս ամենը Գոռի հետ, թյուրիմացություն է, ամեն ինչ կպարզվի»։



 
 
1/2388
bottom of page