top of page

Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ. նախկինում նա եղել է մի կուսակցության հիմնադիր անդամ. Վարդևանյան

  • Jun 29
  • 1 min read


Վահագն Հովակիմյանը որպես ԿԸՀ-ի նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ, օբյեկտիվորեն չի կարող՝ ելնելով նրանից, որ վերջինս մի կուսակցության հիմնադիր անդամ է եղել նախկինում: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողներին ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Վահագն Հովակիմյանին շփոթում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, որովհետև 2021 թվականին վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր Սահմանադրական դատարանում նիստին»,- նշել է Վարդևանյանը:

Վարդևանյանն ընդծել է՝ եթե սուբյեկտիվ ընկալման մեջ մարդու համար իսկապես նշանակություն չունի Վահագն Հովակիմյանի հիմնադիր անդամ լինելը, ապա դա էլ է խնդիր:

 
 
1/2288
bottom of page