top of page

Հունիսի 18-ին Բաքուն նորից խոսե՞լու է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին

  • 2 hours ago
  • 1 min read


Ադրբեջանում հունիսի 18-ը նշվում է որպես Մարդու իրավունքների օր։ Այդ օրը սահմանվել է 2007 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով՝ ի հիշատակ 1998 թվականի հունիսի 18-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանության պետական ծրագրի»։

Բայց կարևոր է նշել, որ դա Ադրբեջանում պաշտոնական ոչ աշխատանքային տոն չէ։ Պաշտոնական ոչ աշխատանքային տոների ցանկում հունիսի 18-ը չկա



Պատմաբան Ալիկ Հակոբյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին ակտիվորեն առաջ են տանում «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեման՝ պնդելով, որ Հայաստանի տարածքից տարբեր ժամանակներում հեռացած ադրբեջանցիները պետք է «վերադառնան իրենց պատմական բնակավայրեր»։


Մասնավորապես՝ անցյալ տարի` հունիսի 18-ին, Բաքվում անցկացված Մարդու իրավունքների թեմայով միջազգային միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևն հայտարարել էր, որ Հայաստանը պետք է «հարգի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» և դա ներկայացրել էր որպես տարածաշրջանային խաղաղության պայման։


Ադրբեջանական պաշտոնական և իշխանամետ մեդիան այդ օրը լայնորեն շրջանառել է «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան» թեզը՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը Հայաստանի նկատմամբ։ «Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում հունիսի 18-ի՝ «Մարդու իրավունքների օրվա» շրջանակում վերջին տարիներին առանձնահատուկ շեշտադրվում է «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» թեման։ Բաքուն այդ օրն օգտագործում է նաև միջազգային հարթակներում այս օրակարգը առաջ մղելու և այն մարդու իրավունքների հարցի համատեքստում ներկայացնելու համար։ Փաստացի, Ադրբեջանը հունիսի 18-ը փորձում է օգտագործել նաև «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» միջազգային օրակարգում ակտիվ պահելու համար»,֊նշեց պատմաբանը։



 
 
1/2128
bottom of page