top of page

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԻ ԷԺԱՆԱՑՈՒՄ ԵՆ ԲԵՄԱԴՐՈՒՄ

  • Feb 22
  • 1 min read


Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանից դեպի Հայաստան բենզինի արտահանման համար սահմանել է տարանցման սիմվոլիկ գին: Հայաստանի տարածքային կառավարման նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանին դրա համար:



Այս հանգամանքը եւս մեկ անգամ հաստատում է այն պարզ իրողությունը, որ ադրբեջանական բենզինը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատմություն է, որի նպատակը Հայաստանում բենզինի գնի էժանացում բեմադրելն է, ինչն էլ դառնում է իշխանության քարոզչությանն առանցքային աջակցություն:


Հակառակ պարագայում, Վրաստանն ինչու՞ է սահմանում սիմվոլիկ գին, եթե մենք գործ ունենք տնտեսական գործընթացի հետ: Վրաստանն ինչու՞ նույն սիմվոլիկ գինը չի սահմանում դեպի Հայաստան այլ տարանցումների համար: Դե, եթե սիմվոլիկ՝ սիմվոլիկ, բոլորի համար էլ սահմանեք նույնը:


Եվ բնականաբար հարց է առաջանում, թե որքա՞ն պետք է մնա այդ գումարը սիմվոլիկ: Մինչդեւ Հայաստանի ընտրության ավա՞րտը, թե մինչեւ Հայաստանի հանրության՝ ամենայն ադրբեջանականի հանդեպ լիակատար ադապտացիան»:



 
 
bottom of page