top of page

Փոփոխությունները, որ մտադիր է իրականացնել Փաշինյանը կառավարությունում, պայմանավորված չեն այս կամ այն ֆիգուրի հանրային վստահելիության ցուցիչից․ Հակոբ Բադալյան

  • Jul 20
  • 1 min read


Հայտնի է դարձել, որ Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։



«Սա թերեւս նշանակում է, որ նա գնալու է գործադիր։ Հաշվի առնելով այն, որ մամուլում հայտնվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի դժգոհության մասին տեղեկատվություն, ինչը հերքելու ջանք կարծես թե չի գործադրվել, ապա հնարավոր է ենթադրել, որ Լիլիթ Մակունցը մեծ հավանականությամբ կստանձնի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։



Կրկնեմ, խոսում եմ հավանականության, ոչ թե աներկբա նշանակման մասին։



Բայց, կարող եմ ասել մի բան, որ Մակունցը ներկայիս կառավարող ուժի շրջանակում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձանցից է, ինչի մասին է վկայել նրա նշանակումը ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանի պաշտոնին։ Հարցը իհարկե պաշտոնը չէ, այլ ժամանակահատվածը, որում նա նշանակվել է այդ պաշտոնին։ Փաշինյանի համար այդ ժամանակահատվածում անհրաժեշտ էր առավելագույնս վստահելի անձ։ 

 Փոփոխությունները, որ մտադիր է իրականացնել Փաշինյանը կառավարությունում, պայմանավորված չեն այս կամ այն ֆիգուրի հանրային վստահելիության ցուցիչից։ Այսինքն, դրանք չեն կատարվում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գոհացնել հանրությանը՝ նոր նշանակումներով։


 


Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»։ Լճացում այն իմաստով, որ համակարգում ձեւավորվում են կայուն «կորպորատիվ շահեր», որոնց որոշակի արմատավորման դեպքում, կառաջանա դրանց բավականին կարծրություն։ Իսկ այդ դեպքում, այդ շահերով ձեւավորված «կլաստերները» կդառնան արդեն զգալիորեն ինքնուրույն։ Իսկ դա Փաշինյանի համար վտանգ է, որից նա փորձելու է խուսափել որոշակի վերադասավորումներով։ Մի կողմից նա չի կարող բացառել այդպիսի շրջանակների ձեւավորումը, որոնք պետք է լինեն ներկայիս իշխանության համակարգի կապիտալի կրողները։ Բայց, մյուս կողմից, նա չի կարող թույլ տալ դրանց կարծրացում եւ «անկախացում»։


 


Հատկապես առաջիկա աշնանն ընդառաջ, երբ մեծ հավանականությամբ լինելու են արտաքին էակն մարտահրավերներ, Նիկոլ Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որեւէ մասի կամ բաղադրիչի մոտ «անկախության» եւ «ինքնիշխանության» զգացում»,-գրել է նա։

 
 
1/2287
bottom of page