top of page

ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով բանակցությունների սկզբում պահանջել ՌԴ ԶՈւ-ի սահմանափակnւմներ. Կալաս

  • May 28
  • 1 min read


Եվրամիությունը ցանկանում է Ռուսաստանից պահանջել նրա զինված ուժերի սահմանափակում՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի դեպքում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է Ռուսաստանից պահանջենք նույնպիսի զիջումներ, ինչպիսիք Ռուսաստանն է պահանջում Ուկրաինայից: Եթե ռազմական սահմանափակումները տարածվելու են Ուկրաինայի վրա, դրանք պետք է տարածվեն նաև Ռուսաստանի վրա», - լրագրողներին ասել է Կալասը:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պահանջելու է «ռուսական զորքերի դուրսբերում Մոլդովայից և Վրաստանից»՝ Վրաստան ասելով ի նկատի ունենալով Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքները, քանի որ բուն Վրաստանում ռուս զինվորականներ չկան:

 
 
bottom of page