top of page

Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան

  • May 1
  • 1 min read


Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և  գույքագրել բարձրացված խնդիրները։

Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։

Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։

Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և  գույքագրել բարձրացված խնդիրները։

Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարևորը՝ չլինել անտարբեր և միասին, քայլ առ քայլ, կերտել փոփոխությունը»։

 
 
1/2291
bottom of page