Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչև վրացական բանտ. Հակոբ Բադալյան
Feb 14
1 min read

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Վրաստանի նախագահ Սահակաշվիլին գրում է, թե ՆՎԻԴԻԱ ընկերությունը Հայաստանում միլիարդավոր ներդրումներ է անում չիպերի արտադրության ոլորտում:
Փաստորեն, Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչեւ վրացական բանտ: Կեղծ այն պատճառով, որ ՆՎԻԴԻԱն Հայաստանում չի սկսում չիպերի արտադրություն, այլ ընդամենը այլ տեղերում արտադրված չիպերով կառուցում է տվյալների մշակման կենտրոն: Ընդ որում, միլիարդները ընդամենը այդ կենտրոնի այսպես ասած նյութական արժեքն են, այդ թվում այն չիպերի, որոնք ձեռք են բերվում բոլորովին այլ երկրում:
Վատ չէ, որ կառուցվում է թեկուզ տվյալների կենտրոն: Վատ է, երբ մի բանը, հանրությանը ներկայացվում է լիովին կեղծ բովանդակությամբ»։



















