top of page

ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ MASTERS ԽՄԲԻ ՀԱՂԹՈՂ

Feb 22
1 min read


Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի Masters խմբում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:



Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:


Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: 


Challengers խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:


Futures խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։



 
 
1/2388
bottom of page