Երևանում ասֆալտապատել ու զմռսել են հեղեղատարը
- May 14
- 1 min read

Երևանում վերջին ամիսներին հորդառատ տեղումներից հետո շատ փողոցներ ջրածածկ են լինում, քաղաքապետարանն էլ ամեն անգամ արդարանում է, թե նորմայից շատ էին տեղումները։
Պարզվում է, որ պատճառը միայն դա չէ։ Պատճառը նաև քաղաքապետարանի անգործություն է, անփույթ աշխատանքը։
Էդուարդ Հայրումյանը ցույց է տվել, թե ինչպես են Երևանի Գայի պողոտայում ասֆալտապատել հեղեղատարը, անցքերից ներս էլ զմռսված է ասֆալտի մանր հատիկներով։



















