top of page

Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասին

  • 1 hour ago
  • 1 min read


Միջազգային առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող Խորհրադարանական ընտրություններին, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա։ Միջազգային մի շարք լրատվամիջոցներ Հայաստանը ներկայացնում են որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև ազդեցության մրցակցության կարևոր գոտի։

Associated Press-ի հրապարակման մեջ ընդգծում է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները տեղի են ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության և Արևմուտքի հետ մերձեցման ֆոնին։ Լրատվամիջոցը նշում է, որ Մոսկվան շարունակում է պահպանել տնտեսական և քաղաքական ազդեցության լծակներ տարածաշրջանում, մինչդեռ Երևանը փորձում է ավելի ակտիվ համագործակցել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։

France 24-ի վերլուծություններում Հայաստանը ներկայացվում է որպես Ռուսաստան–Արևմուտք մրցակցության զգայուն կետ, որտեղ ներքաղաքական գործընթացները անմիջականորեն կապված են արտաքին ազդեցությունների հետ։ Լրատվամիջոցը շեշտում է, որ ընտրությունները դիտարկվում են ոչ միայն ներքին քաղաքականության տեսանկյունից, այլ նաև որպես տարածաշրջանային ուժային հավասարակշռության մաս։

Մի շարք միջազգային և տարածաշրջանային վերլուծություններում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիային։  Aljazeera-ն գրում է՝ Անկարան հետևում է Հայաստանի քաղաքական զարգացումներին՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետությունը և հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումները։ Ընդհանուր գնահատականներում ասվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են Հայաստանի քաղաքական ընթացքով, քանի որ այն կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա։

Ընդհանուր առմամբ, միջազգային մամուլում ընտրությունները դիտարկվում են որպես գործընթաց, որը դուրս է զուտ ներքաղաքական շրջանակից։ Հիմնական շեշտադրումները վերաբերում են Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխություններին, ինչպես նաև Թուրքիայի և տարածաշրջանային այլ խաղացողների հետաքրքրությանը զարգացումների նկատմամբ։

 
 
bottom of page