top of page

Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ ապօրինաբար հարուցված դատական ֆարսի հերթական փուլը

  • Aug 1
  • 1 min read

Հուլիսի 31-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է դատական ֆարսը, որի ընթացքում քննվել է այնտեղ ապօրինաբար պահվող հայ գերիների վերաքննիչ բողոքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ հայ ռազմագերիներից յուրաքանչյուրին տրամադրվել են թարգմանիչներ և «փաստաբաններ»։

Դատական ​​ֆարսի սկզբում հայտարարվել է, որ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմենի) գրասենյակի ներկայացուցիչը նույնպես մասնակցում է դատավարությանը որպես դիտորդ։

Հայ ռազմագերիները ներկայացնեելով իրենց փաստարկները, հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքներում։

Դատավոր Ռահիմովը հայտարարել է դատարանի կողմից վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին և հեռացել խորհրդակցական սենյակ՝ հերթական ապօրինի որոշումը կայացնելու համար։

 
 
1/2287
bottom of page