top of page

Ասում ենք ԹՐԻՓՓ-ը ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք Ադրբեջանի ամբիցիան. Կարապետյան

  • Aug 13
  • 1 min read


«Եթե ազնիվ լինենք՝ կա բարեկրթութան նորմ, որի պատճառն այն է, որ մեզ հետևում են մեր հայրենակիցները, այսօր Պեմզաշեն գյուղի երեխաներն էին և ողջունելի չէր այդ ընթացքում անցնել լեզվակռվի»,- անդրադառնալով խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ հնարավոր չի լինում երբեմն խոսափել էմոցիոնալ իրավիճակից, բայց կանեն հնարավորը, որպեսզի նման իրավիճակ չկրկնվի։

 «Գաղափարական այսպիսի անջրպետ ունեցող ուժերի գտնվելն մի դահլիճում, բավական աշխատատար է, որը կատարվում է իմ կողմից և հնարավոր է՝ նաև մյուս կողմից»,-ասաց Կարապետյանը։

 Դիտարկելով գաղափարական տարբերություններից ԹՐԻՓՓ-ի խնդիրը՝ Կարապետյանը հիշեցրեց «միջանցքի» և «ճանապարհի» դիլեման։

 «Եթե մենք այսօր խոսենք ԹՐԻՓՓ-ի մասին, եթե ասենք, որ այն «միջանցք» է  և  վաղն իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք, այդ ժամանակ ասենք՝ այն «միջանցք» չէ, այլ «ճանապարհ» Հայաստանի սուվերեն տարածքով, ապա դիմացի կողմը մեզ ասելու է, որ ձեր քաղաքական ուժն ասել էր, որ սա «միջանցք» է։ Դրա համար  էլ մենք ասում ենք, որ սա ԹՐԻՓՓ ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ»,- հայտարարեց Կարապետյանը։

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշծեց, որ հայտնի էր որ այս ճանապարհի թեման բացվել է Լաչինի ճանապարհին զուգահետ և Լաչինն ու Արցախը տալոից հետո էլ գործող իշխանության ղեկավարը տվել է նաև Մեղրիով անցնող ճանապարհը։

 
 
1/2286
bottom of page