top of page

«ԱՄՆ-ն կհրաժարվի ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը»»․ Զախարովա

  • 3 days ago
  • 1 min read


Վաշինգթոնը կհրաժարվի Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, երբ «կորցնի ախորժակը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երբ Վաշինգթոնը կորցնի ախորժակը կամ փոխվեն առաջնահերթությունները, առանց ցավի կհրաժարվի պայմանավորվածություններից», - ասել է Զախարովան։

Հայաստանն ու ԱՄՆ-ն մայիսի վերջին ստորագրել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Կողմերը նաև ստորագրել են պայմանագրեր հազվագյուտ հանքանյութերի մատակարարման, արդյունահանման և վերամշակման ապահովման վերաբերյալ, ինչպես նաև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր՝ «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում։

 
 
bottom of page