top of page

Հազար լծակ կարող են գործարկել, բայց իրենց մոտ չի ստացվի. Նարեկ Կարապետյան

  • Aug 7
  • 1 min read


«Մեր ժողովրդի առանձնահատկությունն այն է, որ, չունենալով պետականություն, միշտ գտնվել է եկեղեցու կողքին։ Եկեղեցին մշտապես պահպանել է հայկական ինքնությունը։ Իսկ ինչ իրավիճակ է հիմա մեր մոտ. մենք հասան 21-րդ դար, պետականություն ունենք և եկեղեցու դեմ պայքար սկսեց իշխանական կուսակցությունը, որոը պետք է պաշտպաներ այն»,-Էջմիածնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկվարա Նարեկ Կարապետյանը։

Նա հայտարարեց, որ չի կարող հասկանա, թե հային ինչը կարող է դրդել գնալ իր եկեղեցու դեմ։

Կարապետյանը հիշեցրեց, որ Հայոց Հայրապետին ընտրում են և հեռացնելու ընթացակարգ չկա։

«Մեր Սահմանադրությունը չի թուլատրում, որ եկեղեցին և պետությունը խառնվեն միմյանց գործերին։ Եկեղեցին առանձին է, պետությունն առանձին։ Հազար լծակ կարող են գործարկել, բայց իրենց մոտ չի ստացվի...Երբ դու վարչապետ ես, այն չի նշանակում, որ ինչ ուզես՝ անես»,-ասաց Կարապետյանը։

 
 
bottom of page