top of page

«Հրապարակ». Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է

  • Jul 15
  • 1 min read


Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։



Հայտնի չէ, թե ինչն է քանդվելու պատճառը, գուցե՝ հողի սողանքը։ Ավտոճանապարհը շատ բանուկ է, այդ ճանապարհով է անցնում Բերդ համայնքից Երեւան, մայրաքաղաքից Բերդ մեկնողների բացարձակ մեծամասնությունը, երբ երթեւեկում են Բերդ-Նավուր-Թթուջուր-Ճամբարակ-Երեւան երթուղով։ Քանդված հսկա հատվածը հրատապ հիմնանորոգման կարիք ունի։



 
 
1/2287
bottom of page