ՖԻՖԱ-ն ակնկալում է՝ Աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով. Ինֆանտինո
- Mar 20
- 1 min read

Իրանի Ֆուտբոլի ազգային հավաքականն այս ամռանը պետք է աշխարհի առաջնության խմբային փուլի երեք խաղ անցկացնի Միացյալ Նահանգներում: Իրանցիները ցանկություն են հայտնել խաղերը տեղափոխել Մեքսիկա՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ստեղծված իրավիճակը։ Այս ֆոնին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ ՖԻՖԱ-ն չի կարող լուծել աշխարհաքաղաքական հակամարտությունները, բայց հանձնառու են օգտագործել ֆուտբոլի և Աշխարհի առաջնության ուժը՝ կամուրջներ կառուցելու և խաղաղությունը խթանելու համար:
«ՖԻՖԱ-ն ակնկալում է, որ Աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով: Մենք ունենք ժամանակացույց: Մենք ուզում ենք, որ Աշխարհի առաջնությունը տեղի ունենա ըստ նախատեսվածի», - ՖԻՖԱճի կայքի հաղորդմամբ, ասել է Ինֆանտինոն։
2026 թվականի Աշխարհի առաջնությունում կմրցի 48 թիմ:



















