top of page

Կլինեն ձմեռային նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան

Feb 23
1 min read


Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում է դեպի Եվրոպա։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նրա փոխանցմամբ, սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների հարյուրավոր նոր ռեկորդներ։

 
 
1/2388
bottom of page