top of page

Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը

  • May 11
  • 1 min read


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ կյանքից անժամանակ հեռացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը։



«Տիգրան Վարդանյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է բժշկությանը՝ որպես Ինտենսիվ խնամքի բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ։



Նա իր մասնագիտական բարձր գիտելիքների և մարդկային արժեքների շնորհիվ փրկել է բազմաթիվ կյանքեր, վայելել գործընկերների և պացիենտների անվերապահ սերն ու հարգանքը:



Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Բջնի գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:



Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից»,-նշված է հաղորդագրության մեջ։

 
 
1/2291
bottom of page