top of page

Երևանի մասին խոսելիս առաջին հերթին միտքս գալիս են խցանումները․ Ռոբերտ Քոչարյան

  • May 4
  • 1 min read


«Եթե օրը 2-2,5 ժամ պետք է անցկացնես խցանումների մեջ, քաղաքը պրոբլեմային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար»,- այս մասին քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երևանի մասին խոսելիս առաջին հերթին միտքս գալիս են խցանումները։ Եթե դու օրը պետք է 2-2,5ժամ անցկացնես խցանումների մեջ, ապա քաղաքը պրոբլեմային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ուրեմն, այս հարցը առաջնային եմ համարում Երևանի համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նույն հանդիպման ընթացքում անդրադառնալով 2018թ․-ին մարդկանց ոգևորությանը՝ հեղափոխությունից հետո, Քոչարյանն ասել է․

«Մարդկանց մոտ, իսկապես, կար ոգևորություն, ենթադրվում է, որ կար նաև փոփոխությունների մեծ սպասելիք։ Մեղադրել ժողովրդին դրանում՝ ուղղակի անհեթեթություն կլինի։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք որոշումներ են կայացնում, սխալ որոշումներ են կայացրել կամ մտածված այնպիսի որոշումներ են կայացրել, որոնց պատճառով մենք ունեցանք պատերազմ, պարտվեցինք այդ պատերազմում, և հետո հանձնեցինք Արցախը։ Սա, կոնկրե՛տ, մի շատ փոքր խմբակ է»։

 
 
1/2291
bottom of page