top of page

Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ դրա հետ կապված

  • 3 days ago
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հեռուստատեսային ելույթի ընթացքում անդրադարձել է երկրի ներքաղաքական իրավիճակին և իրենց քաղաքական ռազմավարությանը։



Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ այսօր կա միասնականության և համախմբման մեծ պահանջ, քանի որ երկար տարիներ շարունակվող բաժանվածությունը խոչընդոտում է երկրի բնական զարգացմանը։ Այս համատեքստում, ըստ նրա, որոշում է կայացվել առաջ շարժվել դաշինքային տարբերակով՝ համագործակցելով նոր ձևավորված քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացնում են նոր մտածողություն և առաջնորդություն Հայաստանում։


Կարապետյանը ընդգծել է, որ նման մոտեցումը կարող է հիմք հանդիսանալ երկրում որակական փոփոխություններ իրականացնելու համար՝ ապահովելով նոր քաղաքական միջավայր։


«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ, «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից»,- նշել է նա։



 
 
bottom of page