top of page

Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներիգիա արատահանելու և ներմուծման մասով. Փաշինյան

  • Aug 13
  • 1 min read


«2025 թվականի սեպտեմբերի 5-ին եղել է հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում և աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել երկրների տարածքում»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ փաշինյանը՝ արձագանքելով Սյունիք ադրբեջանցի մասնագետների այցի վերաբերյալ հարցին։

Նկատելով որ այցի մեջ սենսացիա են տեսնում՝ Փաշինյնաը շարունակեց թվարկել ադրբեջանցիների նախկին այցերը՝ հիշատակելով 2026 թվականի հունվարի 25-ին նույնպես եղել է երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում։

«Մենք նախկինում էլ ենք ասել, էլեկտրահաղորդման գծեր, խողովակներ մալուխներ, երկաթգիծ թեմաներով աշխատում ենք և տեղի է ունենում երկկողմ աշխատանք»,- հայտարարեց փաշինյանը։

 Անդրադառնալով էներգետիկ առևտրին՝ Փաշինյանն ասաց, որ մինչև վերջերս խոսվում էր, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց կարո ենք ունենալ նաև պահանջ, քանի որ մեծ արագությամբ աճում են արհեստական բանականության գործարանները։

 «Բայց մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց ամկախությունն է։ Այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործակցություն՝ այդ թվում էլետրաէներիգիայի արատահանելու և ներմուծման մասով, ինչպես մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ»,- հայտարարեց Փաշինյանը

 
 
1/2286
bottom of page