Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող 6-րդ ինքնաթիռն է այսօր ժամանել Երևան
Oct 13
1 min read

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է այսօր ժամանել Հայաստան։ Այդ մասին գրում է Sputnik Արմենիան։
Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։
«Հավելենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր երկրներից արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին։
Գերմանիայից նախորդ չվերթն իրականացվել էր սեպտեմբերին։ Ընդհանուր առմամբ՝ մեր հաշվարկով այս տարի արդեն 6 նման չվերթ է Հայաստան ժամանել Գերմանիայից։
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է ԵՄ, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)»,-ասվում է լուրում։



















