ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
- Jun 28
- 1 min read

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Փլեյ-օֆֆը կմեկնարկի հունիսի 28-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն – Կանադա խաղով, որը կկայանա Լոս Անջելեսի «Սոֆի» ստադիոնում: ԱԱ-2026-ում 1/16 եզրափակիչի ուղեգիր են նվաճել խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր: ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ Հունիսի 28 Հարավաֆրիկյան Հանրապետություն – Կանադա Հունիսի 29 Գերմանիա – Պարագվայ Նիդերլանդներ – Մարոկկո Բրազիլիա – Ճապոնիա Հունիսի 30 Ֆրանսիա – Շվեդիա Կոտ դ՛Իվուար – Նորվեգիա Մեքսիկա – Էկվադոր Հուլիսի 1 ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա Բելգիա – Սենեգալ Անգլիա – Կոնգոյի ԴՀ Հուլիսի 2 Պորտուգալիա – Խորվաթիա Իսպանիա – Ավստրիա Շվեյցարիա – Ալժիր Հուլիսի 3 Արգենտինա – Կաբո Վերդե Ավստրալիա – Եգիպտոս Կոլումբիա – Գանա



















