top of page

Հնարավոր վերաքվեարկության մասին որոշումները կայացվում են ընտրության արդյունքների ամփոփման նիստին. ԿԸՀ

  • 2 hours ago
  • 1 min read


Հնարավոր վերաքվեարկության վերաբերյալ որոշումները ԿԸՀ–ն կայացնում է ընտրության արդյունքների ամփոփման նիստին, որը տեղի է ունենալու կիրակի՝ հունիսի 14–ին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ–ից՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկու ընտրատեղամասերում, որտեղ ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, տեղի են ունենալու վերաքվեարկություններ։

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51)  արդյունքները։

ԿԸՀ–ի փոխանցմամբ, այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:

Հատկանշական է, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։

 
 
1/2182
bottom of page