top of page

Շարունակվո՞ւմ են Մասյացոտնի թեմի հոգևորականի դեմ ճնշումները

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


Հունվարի 24-ին Մասյացոտնի թեմը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։

MediaHub-ի հետ զրույցում Տեր Արտաշես քահանա Հակոբյանը տեղեկացրեց, որ նշված անձինք այդ օրը եկեղեցի այցելելուց հետո այլևս չեն վերադարձել։ Նրա խոսքով՝ արդեն երկու օր է, որևէ նոր արձագանք կամ քայլ չի եղել։

Հոգևորականը նաև վերահաստատեց, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը և շարունակում է կանգնած մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում Տեր Արտաշեսը մանրամասնել էր դեպքը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում սկզբում խոսակցությունը եղել է հանգիստ, ներկայացվել են կողմերի տեսակետները։ Սակայն, ըստ նրա, Նշան Հովհաննիսյանը և Համլետ Գորոյանը հայտարարել են, թե եկեղեցին պատկանում է բարերարին, և հենց նա պետք է որոշի՝ ով կարող է ծառայել այնտեղ։

«Ինձ ասացին՝ պետք է եկեղեցին հանձնես, բանալիները տաս»,– նշել էր քահանան։ Տեր Արտաշեսի խոսքով՝ իր նկատմամբ ճնշումները պայմանավորված են այն հանգամանքով, որ նա չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «բարենորոգման» ծրագրին։

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/1952
bottom of page