Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ
- 7 hours ago
- 1 min read

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում շրջանառվում են տեղեկություններ Ստեփան Դեմիրճյան անունից, ըստ որոնց՝ իբր հերքվում է ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես կեղծ և չհամապատասխանող իրականությանը։
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․
Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ՝ հրապարակայնորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ԴՕԿ Կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։
Միաժամանակ պարտավոր ես նույն հարթակում, որտեղ կատարվել է այդ հայտարարությունը, հրապարակել պաշտոնական պարզաբանում և շտկում։
Հակառակ դեպքում՝ նշված ժամկետի ավարտից հետո, ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, և որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվությանը և հրապարակային ամոթալի բացահայտումների,կապված քո և ԴՕԿ Կուսակցության համագործակցության վերաբերյալ։
ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ, փաստաբան
Լևոն Բաղդասարյան



















