top of page

Մոսկվայում Փաշինյանին ցանկանում են հրավիրել հեծանվավազքի

  • 2 days ago
  • 1 min read


«Cyclingrace» հեծանվավազքի կազմակերպիչները հայտնել են, որ ուրախ կլինեն Փաշինյանին հրավիրել միջազգային կարգավիճակ ունեցող «Սադովոյե կոլցո» հեծանվավազքին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստի-ին:

Այս հեծանվավազքն երկար և հարուստ պատմություն ունի. այն չի չեղարկվել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Գաղափարը, ըստ երևույթին, կազմակերպիչների մոտ ծագել է այն բանից հետո, երբ վարչապետը 2025 թվականի դեկտեմբերին հեծանիվով անցել է Մոսկվայի կենտրոնով։ Նրա երթուղին ներառում էր Մոխովայա փողոցը և Մանեժը։

 
 
bottom of page