ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Feb 24
1 min read

Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է տնային կալանքը, թույլատրվել է մասնակցել Տեր Տաթևի հուղարկավորության արարողությանը։
Սրբազանը այսօր, իրավապահների ուղեկցությամբ, ժամանել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։



















