top of page

Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը

Aug 27
1 min read


Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը քննարկել է Հորմուզի նեղուցով ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը։ Այդ մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպմանը քննարկվել են նաև առաջարկվող փուլային քայլերին վերաբերող ընթացիկ հարցերը, որոնք ներառում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր համատեղ նավագնացային միջանցքի ստեղծումը, ինչպես նաև նեղուցի ականազերծման համատեղ նախագիծը», - նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, կողմերն ընդգծել են դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը՝ լարվածության թուլացման և երկխոսության միջոցով տարաձայնությունների կարգավորման համար։

 
 
1/2388
bottom of page