top of page

Օրբանը կարգադրել է ռազմական պահպանության տակ վերցնել «Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը

  • 4 days ago
  • 1 min read


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարգադրել է ռազմական պահպանության տակ վերցնել «Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը, հայտնում է Index-ը:

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, այս որոշումն ընդունվել է կիրակի օրը երկրի պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո՝ Սերբիան և Հունգարիան կապող կարևորագույն գազային ենթակառուցվածքի վրա պայթուցիկ սարք հայտնաբերելու պատճառով:

Պաշտպանության խորհրդի նիստից հետո Պետեր Սիյարտոն Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզաբանել է, թե ինչ են քննարկել խորհրդի անդամները:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Եվրոպան մոտենում է լայնամասշտաբ էներգետիկ ճգնաժամի, որն առաջին հերթին պայմանավորված է Իրանում և Ուկրաինայում ընթացող պատերազմներով:

Ըստ նախարարի, այս իրավիճակում է՛լ ավելի շատ հումք կպահանջվի, մինչդեռ Ուկրաինան ձգտում է դադարեցնել նավթի և բնական գազի մատակարարումները Եվրոպա:

«Նախկինում ուկրաինացիները պայթեցրել են «Հյուսիսային հոսք» գազատարը: Պայթյունից հետո երկար ժամանակ ասում էին, թե դա արել են ռուսաստանցիները, ինչը որոշ չափով անտրամաբանական կլիներ, իրականում՝ լիովին անտրամաբանական, քանի որ ինչո՞ւ պետք է ռուսաստանցիները պայթեցնեին սեփական գազատարը»,- ասել է Պետեր Սիյարտոն: Նախարարն անդրադարձել է «Դրուժբա»  նավթամուղի հետ կապված խնդիրներին, ապա խոսել «Թուրքական հոսք» գազատարի վրա հարձակումների մասին:

Պետեր Սիյարտոն ընդգծել է, որ պաշտպանության խորհրդի նիստում Վիկտոր Օրբանը կարգադրել է ռազմական պահպանության տակ վերցնել «Թուրքական հոսք» գազատարի հունգարական հատվածը:

Սա նշանակում է, որ զինվորները կհսկեն գազատարը և «փոխաբեռնման կետերը դրա ողջ երկայնքով՝ սերբ-հունգարական սահմանից մինչև հունգարա-սլովակիական սահման»: Պետեր Սիյարտոն խորհրդակցել է Սերբիայի և Թուրքիայի էներգետիկայի նախարարների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարի հետ, և նրանք համաձայնության են եկել, որ գազատարը «անհրաժեշտ է պաշտպանել ավելի վճռականորեն, քան երբևէ»:

 
 
bottom of page