Մեր զսպվածությունն այսօր ավարտվեց․ Իրանի խորհրդարան
- May 10
- 1 min read

Մեր զսպվածությունն այսօր ավարտվեց, X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզային։
Նրա խոսքով՝ իրանական նավերի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում երկիրը կպատասխանի ամերիկյան նավերի և ռազմաբազաների դեմ ծանր ու վճռական հարվածով։
«Ժամանակը չի աշխատում ամերիկացիների օգտին. նրանց շահերից է բխում հիմարություններ չանել և էլ ավելի չխրվել այն ճահճի մեջ, որի մեջ ընկել են։ Լավագույն ելքը՝ հանձնվելն ու զիջումների գնալն է։
Պետք է սովորեք նոր տարածաշրջանային կարգին», - ընդգծել է Ռեզային։



















