ՎԵՆՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՍՑՐԵՑ» ՔԱՎՈՐ ԼԻՆԵԼ, ԳՅՈՒՄՐՎԱ ՔՅԱԼԼԱ ՈՒՏԵԼ, ՆԱՐԴԻ ԽԱՂԱԼ
Feb 11
1 min read

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Այս իրադարձությունը անտարբեր չէր մնացել ֆեյսբուքի հայկական տիրույթի կողմից։ Մի շարք օգտատերեր արհեստական բանականության միջոցով լուսանկարներ էին ստեղծել Վենսի հետ։ Հայ օգտատերերի երևակայությունը ձգվում էր Գյումրիում միասին քյալլա ուտելուց մինչև նարդի խաղալ։ Վենսը հասցրեց նաև կնունքի քավոր լինելու։



















