top of page

Որքան էլ փորձագետները վերլուծեն ֆուտբոլը, կա մի բան, որը մնում է անվիճելի և միաժամանակ ֆանտաստիկ՝ դա խաղի անկանխատեսելիությունն է․ Ժոզե Մոուրինյու

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքներով։

««Ռեալն» այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, որ եթե մենք գոլ չխփենք, մրցակիցը մեզ կպատժի։ Նրանք սպասում են քո սխալին և անպայման օգտագործում են այն։ Դժվար է որևէ բան կանխատեսել։

Կարծում եմ՝ որքան էլ փորձագետները վերլուծեն ֆուտբոլը, կա մի բան, որը մնում է անվիճելի և միաժամանակ ֆանտաստիկ՝ դա խաղի անկանխատեսելիությունն է։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բենֆիկա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 00։00-ին։

 
 
1/1957
bottom of page