top of page

Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածը Հայաստանի Եվրոպական համալսարանի ուսանող էր

  • May 16
  • 1 min read


Մայիսի 13-ին, ողբերգական ավտովթարի հետևանքով, մահացել է Ղարիբյան Նարեկը, նա Հայաստանի Եվրոպական համալսարանի ՏՏ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էր․



«Նարեկը այն մարդն էր, ում հարգում և գնահատում էին բոլորը՝ ընկերներն ու դասախոսները հավասարապես։ Նրա անկեղծությունը, բնավորության ջերմությունը և մարդկային արժեքները նրան հատուկ տեղ էին շնորհել մեր բոլորի սրտերում։

Մեր համալսարանը հայտնում է իր խորին ցավակցությունն ու կարեկցանքը Ղարիբյան Նարեկի ընտանիքին և բոլոր հարազատներին ու մտերիմներին` այս անդառնալի կորստի համար»,-նշում են համալսարանից։

Մայիսի 13-ին հանրապետությունում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝  ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 
 
bottom of page