Ռուբինյանը Դավիթ Համբարյանին առաջարկել է ղեկավարել ԱԺ աշխատակազմը
Aug 2
1 min read

«Ես առաջարկ եմ ստացել պարոն Ռուբինյանից և համապատասխան ընթացակարգերից հետո ենթադրաբար տեղեկությունները կհաստատվեն»,- ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ նախկին փոխնախարար Դավիթ Համբարյանը
Նա հայտնեց, որ առաջարկ է ստացել ղեկավարելու ԱԺ աշխատակազմը։
Համբարյանն ասաց, որ աշխատակազմի ղեկավարի փորձառություն ունի, քանի որ ղեկավարել է նաև ավելի մեծ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։
Նա հիշեցրեց, որ բացի այդ եղել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ և ՆԳՆ փոխնախարար։



















