top of page

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Oct 19
1 min read

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը բավարարվել է. դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39.128.615 դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:


 
 
1/2388
bottom of page