top of page

Արևմտամետ կուրսը սպառնում է Հայաստանի անկախության կորստով. Փորձագետ

  • May 6
  • 1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմանկիցների դեպի արևմուտք վերակողմնորոշում երկրի անկախության կորստի ռիսկ է պարունակում։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է քաղաքագետ, Ռուսաստանի նախագահին կից միջէթնիկ հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

«Այս բոլոր գագաթնաժողովները անցկացվում են բացառապես Հայաստանը Ռուսաստանից բաժանելու համար։ Դժվար է ասել, թե ապագայում ինչ հետևանքներ կունենան Հայաստանի համար, բայց եթե այն դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կամ փորձի միանալ որևէ եվրոպական միության, կազմակերպության կամ նախագծի, անկասկած կկորցնի իր ՀՆԱ-ի և ինքնիշխանության մի մասը», - ասել է Բեզպալկոն։

Նրա խոսքով՝ Փաշինյանի դաշնակիցները պատրաստ են ընդունել տնտեսական կորուստները և ինքնիշխանության կորուստը՝ իրենց պետությունը արևմտամետ գծի վրա վերակողմնորոշելու համար։

«Սակայն, Երևանին սպասում են մեծ տնտեսական կորուստներ։ Եվրոպայում ոչ ոք չի սպասում հայկական ապրանքների, քանի որ Ֆրանսիան և Գերմանիան ունեն ալկոհոլի, հանքային ջրի և մրգերի իրենց սեփական արտադրողները»,-նշեց փորձագետը՝ հավելելով.

«Եթե Հայաստանի ղեկավարությունը ակնկալում է քաղաքականապես շարժվել դեպի Արևմուտք և տնտեսապես համագործակցել Ռուսաստանի հետ, ապա նրանք սխալվում են»։

 
 
1/2291
bottom of page