top of page

««Ակադեմիական քաղաք»-ի անվան տակ փակվում են բազմաթիվ բուհեր և հաստատություններ»․ Էդգար Ղազարյան

Sep 1
1 min read


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Սեպտեմբերի 1-ը «Ակադեմիական քաղաքում»» գրառմամբ։

«Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դրության օրը․ պետական տոն է, որը նշվում է տասնամյակներ շարունակ, բայց այսօր կեսօրվա դրությամբ դեռևս ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ նախագահը, ո՛չ ԱԺ նախագահն անգամ շնորհավորական ուղերձներ չեն հղել։


Որոշեցի այսօր սեպտեմբերի 1-ը դիմավորել «Ակադեմիական քաղաք»-ում, որն այս կառավարության գլխավոր ծրագրերից էր․ տեսե՛ք, թե ինչ գեղեցիկ են մեր «Ակադեմիական քաղաք»-ի շինությունները, փողոցները։


«Ակադեմիական քաղաք», որի անվան տակ փակվում են բազմաթիվ բուհեր և ակադեմիական հաստատություններ»,- տեսանյութում նշում է ընդդիմադիր պատգամավորը։

 
 
1/2388
bottom of page