Վերադառնում ենք աշխատանքի. Ռոնալդուն 2025 թ. առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել
- Armen Sukiasyan
- Jan 3, 2025
- 1 min read

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է հրապարակել նոր օրացուցային տարվա առաջին մարզումից՝ նկարները տեղադրելով X սոցիալական ցանցում:
«Վերադառնում ենք աշխատանքի»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը:

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։



















