top of page

Լառնակայի լողափերից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանի քաղաքացու մարմին

Sep 28
1 min read

Կիպրոսի Լառնակայի մոտակայքում գտնվող լողափում մահացած 22-ամյա ռուս տղամարդ է հայտնաբերվել։ Այդ մասին հաղորդում է CYPE լրատվական գործակալությունը։

«Շաբաթ օրը՝ կեսօրին, Պիլայի զբոսաշրջային գոտում գտնվող ծովափնյա ժայռերի մեջ անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդը նույնականացվել է Կիպրոսում բնակվող 22-ամյա ռուս տղամարդու հետ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

CYPE-ն հղում անելով Ոստիկանությանը ՝հայտնում է, որ տղամարդու մասին տեղեկությունը իրավապահ մարմինները ստացել են շաբաթ օրը։ Նրան ափ հասցնելուց առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Այնուհետև նրան տեղափոխել են Լառնակայի հիվանդանոց, որտեղ նրան մահացած են ճանաչել։


Ռուսաստանի դեսպանատան միջոցով տեղական իշխանությունները փորձում են պարզել նրա ինքնությունը և տեղեկացնել մահացածի հարազատներին։

 
 
1/2388
bottom of page