top of page

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին

Sep 28
1 min read


Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2.13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։



ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1.47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։



Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

 
 
1/2388
bottom of page