top of page

43 տարեկանում կյանքից հեռացել է OnlyFans-ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին

Mar 24
1 min read


43 տարեկանում մահացել է OnlyFans-ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին։ Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։

Ռադվինսկին 2018 թվականին ձեռք է բերել OnlyFans-ի վերահսկիչ փաթեթը և, ըստ Bloomberg-ի, հարթակը վերածել է մշակութային ֆենոմենի, որը վերափոխել է առցանց պոռնոգրաֆիայի ինդուստրիան։

OnlyFans-ի ժողովրդականությունը հատկապես աճեց համավարակի ժամանակ, երբ սեքս-ինդուստրիայի շատ աշխատողներ սկսեցին գումար վաստակել առցանց։ Forbes-ը Ռադվինսկու կարողությունը գնահատել է 4.7 միլիարդ դոլար։

 
 
1/2388
bottom of page